Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է Էլիզաբեթ Թեյլորի մասին պատմող վավերագրական սերիալում, ինչպես նաև լինելու է երեք մասանոց այդ ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ «Էլիզաբեթ Թեյլոր․ ապստամբ սուպերսթար» սերիալը ֆիլմը նկարահանվում է BBC-ի պատվերով, ցուցադրվելու է BBC Two և BBC iPlayer ալիքներով։
Նշենք, որ հենց Քարդաշյանն էր, ում Թեյլորը վերջին հարցազրույցն էր տվել իր մահից առաջ՝ 2011 թվականին։ «Հոլիվուդի թագուհին» իր կյանքի ընթացքում նկարահանվել է գրեթե 70 ֆիլմում։ Էլիզաբեթը երեք անգամ արժանացել է Օսկարի։ Կինոաստղը դարձավ առաջին դերասանուհին, ով մեկ միլիոն դոլարի հոնորար է ստացել ֆիլմում նկարահանվելու համար։