Փետրվարի 1-ին Բեռլինի օդանավակայանից բոլոր թռիչքները կչեղարկվեն հ անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով, ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
Ver.di-ն հինգշաբթի օրը ողջ երկրում գործադուլի կոչ է արել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Արհմիությունը պահանջում է օդանավակայանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Բազմաթիվ օդանավակայանների անվտանգության աշխատակիցների համար Ver.di արհմիության կողմից հրավիրված նախազգուշական գործադուլի պատճառով Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանից այս հինգշաբթի՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, հնարավոր չէ թռիչքներ իրականացնել», - ասվում է օդանավակայանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Բացի այդ, օդանավակայանից հայտնում են, որ գործադուլը կարող է ազդել նաև մուտքային թռիչքների վրա. դրանց վերաբերյալ որոշումներ կկայացվեն ավիաընկերությունների կողմից։
Մեկ օրով կդադարեցվեն Բեռլինի օդանավակայանի չվերթները․ անվտանգության աշխատակիցները գործադուլ են հայտարարել
23:18, 30 հունվար 2024