Հետևեք մեզ։

Մենք ցանկանում ենք զսպել Ռուսաստանին, նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա․ Կոլոմինա

10:47, 31 հունվար 2024
Մենք ցանկանում ենք զսպել Ռուսաստանին, նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է  Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։  

Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին և այլ թեմաների։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին առ այն, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր,  իհարկե, կարող ենք գուշակել, թե կոնկրետ ում համար է այն, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ ուղերձ է սա, Կոլոմինան պատասխանել է․

«ՆԱՏՕ-ն շատ պարզ է եղել 2022 թվականի փետրվարի պատերազմի (խմբ․ ռուս-ուկրաինական պատերազմ) սկսվելուց հետո: Մենք մեծացնում ենք պաշտպանվելու և զսպելու մեր կարողությունները: Ուղերձը շատ պարզ էր. մենք հնարավորինս աջակցելու ենք Ուկրաինային և, միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա մեր տարածքի որևէ խախտում։ Դրա համար մենք բազմաթիվ որոշումներ ենք ընդունել՝ Մադրիդի գագաթնաժողովից մինչև Վիլնյուսի գագաթնաժողով։ Հիմա այս մեծ զորավարժություններն (խմբ․ խոսքը Steadfast Defender զորավարժությունների մասին է, որն անցկացվելու  փետրվարին, և որին մասնակցելու  է շուրջ 90 հազար զինծառայող) անցկացնելու որոշումը մեծապես կապված է զսպելու մեր կարողության հետ, և ուղերձը պարզ է: ռռ, մասնավորապես Ռուսաստանին, որին մենք գնահատում ենք որպես սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա։ Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը»։