Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց այդ պնդումը, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ փոխնախագահՌուբեն Ռուբինյանը։
«Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ ՀՀ Սահմանադրության ընդունումը ՀՀ սուվերեն իրավունքն է, և միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։
Այդ ամեն ինչը որոշում է ՀՀ ժողովուրդը և ՀՀ-ն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է Ռուբինյանը և հավելեց, որ նույնը վերաբերում է զինանշանին։