Հետևեք մեզ։

Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից շփումներով. Տոյվո Կլաար

13:05, 31 հունվար 2024
Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից շփումներով. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ավարտել է երկօրյա այցը Հայաստան։ Նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»,-գրել է Կլաարը։