ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի գլուխը։
Արձանային մասունքը հայտնաբերվել է 1873 թվականին պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 2-4-րդ դարերին։ Հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։