Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք, որովհետև մինչև այս պահը խնդիր կա քարտեզների հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նշեց, որ հայկական կողմը պատրաստ է իրավական հիմք ունեցող քարտեզներով մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։
«Հանդիպումը Իջևան-Ղազախ հատվածում անցկացնելու որոշման մեջ պետք չէ ինչ-որ բան տեսնել, կարևորը՝ դա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշեց նա։
Նշենք՝ Իջևան-Ղազախ հատվածում այսօր տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների թվով 6-րդ հանդիպումը։