Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվում է Իջևան-Ղազախ հատվածում՝ ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։
Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկելու են սահմանների սահմանազատման հարցը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը ադրբեջանական կողմին են տրամադրվելու ականապատ դաշտերի երեք քարտեզներ, ինչպես նաև քննարկվելու է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներն արագացնելու հարցը։