Հետևեք մեզ։

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում, Քերոբյանը չգիտի՝ ինչու են «մտել» նախարարություն

14:13, 31 հունվար 2024
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում, Քերոբյանը չգիտի՝ ինչու են «մտել» նախարարություն

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Ըստ 168.am-ի՝  Անի Իսպիրյանը ձերբակալվել է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից:

Հայտնի է նաև, որ Իսպիրյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

Վերլուծական