Ռուսաստանի նախագահի երկու թեկնածուներ հայտարարել են իրենց թեկնածությունը հանելու մասին։
«Համաժողովրդական ռուսաստանյան միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը իր թեկնածությունը հանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր աջակցության համար հավաքված ստորագրությունները ներկայացնելուց անմիջապես հետո և կոչ արել «միավորվել Պուտինի թեկնածության շուրջ»։
Իրինա Սվիրիդովան, ով առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցությունից, հայտնել է, որ չի կարողացել հավաքել անհրաժեշտ 100 000 ստորագրությունը և կրկին կոչ է արել աջակցել Պուտինին։
Այսպիսով Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու։
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-ից 17-ը։