Հայաստանի քաղաքացիների կյանքն էապես բարելավվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ աղքատության ցուցանիշն է կրճատվել, միջին աշխատավարձը կազմում է 208.000 դրամ, որը մոտ 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, 1 տարվա ընթացքում 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել:
Սակայն, ըստ նախարարի, բոլորը չէ, որ լավ են ապրում, օրինակ ինքը․
«Ցուցանիշները ցույց են տալիս, որ բոլոր մարդիկ լավ են ապրում, բոլորը չէ, օրինակ ես ավելի վատ եմ ապրում, որովհետև իմ աշխատավարձն էապես ավելի ցածր է, քան մինչև նախարար դառնալը»։