Այդ առաջարկը, ինչպես ձևակերպեցիք, Երևանի կողմից անմիջապես փոխանցվել է ադրբեջանական կողմին։ Ըստ իս՝ պետք է ադրբեջանական կողմին էլ հարցնել։ Այս մասին Երևանի կողմից չհարձակման պայմանագիր ստորագրելու մասին հարցին ի պատասխան ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման երաշխիքը բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերականգնման իրականացումն է, որոնք կնքվել են 2020-2022թթ.։ Դա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզն է, որը ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է նա։