Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին քիչ առաջ հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ավելի քան 15 վայրում, կատարվում են խուզարկություններ:
Այս մասին Hayastan.news-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝ պարզաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկումներ են, ինչպես նաև կան ձերբակալվածներ։
Քննչական կոմիտեից այլ տեղեկություններ չեն հայտնում։