Հետևեք մեզ։

«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն, Hyundai-ն BMW-ին հետնամասից «հանել է օդ»․ shamshyan.com

12:39, 03 ապրիլ 2023
«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն, Hyundai-ն BMW-ին հետնամասից «հանել է օդ»․ shamshyan.com
 
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Սակայն հարվածի արդյունքում Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել», մտնելով նրա հետնամասի տակ։ 
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 


©