Հետևեք մեզ։

Իրանը կչեղարկի վիզայի պահանջը 28 երկրների զբոսաշրջիկների համար

16:43, 31 հունվար 2024
Իրանը կչեղարկի վիզայի պահանջը 28 երկրների զբոսաշրջիկների համար

Իրանի իշխանությունները փետրվարի 4-ից միակողմանիորեն կչեղարկեն վիզաները 28 երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Ալիռեզա Բեյքդելին։

 


«28 երկրների քաղաքացիները, ովքեր պատրաստվում են Իրան այցելել զբոսաշրջության նպատակով, 2024 թվականի փետրվարի 4-ից այլևս վիզայի կարիք չեն ունենա: Զբոսաշրջիկները կկարողանան Իրան գալ միայն տոմս գնելով՝ առանց վիզայի համար դիմելու», - մեջբերում է Բեյքդելիին Tasnim գործակալությունը: 

 

Նա նշել է, որ այդ երկրների ցանկում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թունիսը, Տանզանիան, Մավրիտանիան, Զիմբաբվեը, Մավրիկիոսը, Սեյշելները, Ճապոնիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Վիետնամը, Կամբոջան, Բրունեյը, Բրազիլիան, Մեքսիկան, Պերուն, Խորվաթիան, Սերբիան, Բոսնիան և Հերցեգովինան, Բելառուսը և Հնդկաստանը։