ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Կիև, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայում դեսպան Բրիջիթ Բրինքը։
Դիվանագետը գրառմանը կցել է պաշտոնյայի հետ հանդիպման լուսանկարը և շնորհավորել նրան Ուկրաինա վերադառնալու կապակցությամբ։
Դեսպանը պարզաբանել է, որ Նուլանդի հետ բանակցություններ են վարելու Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ վետերանների և քաղաքացիական հասարակության հետ։ Ըստ Բրինկի՝ այս իրադարձությունները պետք է ընդգծեն իրենց նվիրվածությունը Ուկրաինայի հաղթանակին։
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Կիև
17:58, 31 հունվար 2024