Իջևան-Ղազախ հատվածում սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստն ավարտվել է: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Գրասենյակից այլ մանրամասներ չեն հայտնում։
Սա կողմերի 6-րդ հանդիպումն է։
Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2024թ. հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ»: