Հետևեք մեզ։

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

21:01, 31 հունվար 2024
Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նիտհին Ս.-ն: Նա 2023 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: