Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ ՔՊ-ական երկու պատգամավոր կմեկնեն Աբու Դաբի։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
«Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միջխորհրդարանական միության կազմակերպած խորհրդարանական համաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի փետրվարի 24-26-ը Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանին և Ծովինար Վարդանյանին»,-ասվում է կարգադրության մեջ և նշվում, որ ծախսերը ՀՀ բյուջեի հաշվին են։