Հետևեք մեզ։

Միջազգային սահմանի հայկական կողմում ԵՄ առաքելության տեղակայումը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք է. Արարատ Միրզոյան

13:04, 03 ապրիլ 2023
Միջազգային սահմանի հայկական կողմում ԵՄ առաքելության տեղակայումը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք է. Արարատ Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։

Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,-նշել է նախարարը։