Հետևեք մեզ։

Հանրայինն օրհներգից հանել է Արարատի պատկերը, Ալիևի կամ Էրդողանի առաջարկներն իրագործում են․ Արամ Մանուկյան․ «Ազատություն»

01:13, 01 փետրվար 2024
Հանրայինն օրհներգից հանել է Արարատի պատկերը, Ալիևի կամ Էրդողանի առաջարկներն իրագործում են․ Արամ Մանուկյան․ «Ազատություն»

Զինանշանը փոխելու հայտարարությունն ինձ հունից հանեց, ձեր տաղավարում և Հանրայինում ելույթներն ապացուցում են, որ իշխանությունները համակարգված պայքար են սկսել մեր խորհրդանիշերի վրա՝ զինանաշանի, անկախության շարժման, սահմանադրության վրա, սա կանխամտածված ոտնձգություն է մեր պետականության հանդեպ։

Այս մասին «Ազատության» հետ զրուցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ շաբաթ է դիմել է Հանրային հեռուստաընկերություն, առաջարկելով իրեն հնարավորություն տալ պաշտպանելու այդ սիմվոլները․ «Անցել է արդեն ութ օր և Հանրայինն ինձ հնարավորություն չտվեց ելույթ ունենալու, պաշտպանելու այն, ինչն ընդունել է Գերագույն խորհուրդը։ Սա Հանրայինի դեմքն է ցույց տալիս։ 

Արդեն Ալիևի կամ Էրդողանի առաջարկներն իրենք իրագործում են, ուշադիր նայեք Հեռուստաընկերությամբ երևացող մեր օրհներգը, և կտեսնեք, որ Արարատն այլևս այդտեղ չկա։ Մշտապես մեր օրհներգը եղել է Արարատի պատկերով, Արարատի ֆոնի վրա, նախկին իշխանությունն էլ ինձ էր հանել հիմնի կադրից․ սրանք արդեն հանել են Արարատը, Արարատն այլևս մեր օրհնեգից հանած է, այդ գործընթացը գնում է։ Թույլիկ գաղափարախոսներով լցվել են հետուստադաշտը և ասում են՝ սիմվոլների փոփոխության կարիք կա»։