Հետևեք մեզ։

Երկար ժամանակով լույս չի լինելու մարզերի որոշ հատվածներում

09:23, 01 փետրվար 2024
Երկար ժամանակով լույս չի լինելու մարզերի որոշ հատվածներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

 

Արարատի մարզ`

 

10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան և Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Վանաշեն գյուղ մասնակի,

 

10:30-14:30 Նորաշեն գյուղ մասնակի,

 

Կոտայքի մարզ՝

 

10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք՝ «Տոլեդո» հանգստյան տուն, «Վիարդո» հանգստյան տուն, «Միկա ծաղկատուն» Ա/Ձ, «Մ․Բագրատյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

11:00-13:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

11։00-16։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի,

 

Լոռու մարզ՝

 

11:00-15:00 Հարթագյուղ, Խնկոյան և Լուսաղբյուր գյուղեր: