ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել է Նորվեգիայի մշակույթի նախկին նախարար Աբիդ Ռաջան։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ոք ավելին չի արել խաղաղության և ժողովրդավարության համար Եվրոպայում և աշխարհում, քան Յենս Ստոլտենբերգը», - ասել է նա: