Հետևեք մեզ։

Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակն օգտագործելու փորձեր․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

11:02, 01 փետրվար 2024
Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակն օգտագործելու փորձեր․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

«Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր է առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության», - ասել է Վասիլևը։


Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։