Հետևեք մեզ։

Օմսկում մայրը տանը ծննդաբերել է, ապա շնչահեղձ արել երեխային և նետել աղբարկղը

11:13, 01 փետրվար 2024
Օմսկում մայրը տանը ծննդաբերել է, ապա շնչահեղձ արել երեխային և նետել աղբարկղը

Օմսկում բնակվող երկու երեխաների մայրը տանը երեխա է լույս աշխարհ բերել, որից հետո նրան նետել է աղբարկղը։ ՌԻԱ Նովոստի-ին այս մասին հայտնել են Օմսկի շրջանի ռուսական ՔԿ մամուլի ծառայությունից։


Երեխային պատահական անցորդները հայտնաբերել են դեկտեմբերի 18-ի երեկոյան Օմսկի Մալինովսկի փողոցում՝ աղբարկղում։ Աղջիկը եղել է պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Պարզվել է, որ երկու երեխաների 30-ամյա մայրը ծննդաբերել է լոգարանում, սպասել է, մինչև երեխան դադարի շնչել, ապա մաքրել է բնակարանն ու նրան գցել աղբարկղի մեջ։


«Կնոջը հարցաքննել են, նա մանրամասն ցուցմունք տվել՝ բացատրելով, որ երեխան ցանկալի չի եղել, հետևաբար նա բոլորից թաքցրել է հղիությունը, իսկ տանը՝ լոգարանում ծննդաբերելուց հետո, սպասել է, մինչև ջրի մեջ գտնվող աղջկա կյանքի նշանները դադարեն, ապա նորածնին դրել է տոպրակի մեջ և գցել աղբամանի մեջ։ Նախնական տվյալներով՝ նորածնի մահը տեղի է ունեցել շնչահեղձության հետևանքով։ Թե կոնկրետ ինչ հանգամանքներում, կպարզվի կրկնակի քննությամբ»,–հայտնել են մամուլի ծառայությունից։ 


Հարուցվել է քրեական գործ՝ «մոր կողմից նորածնի սպանություն» հոդվածով։ Քննիչները միջնորդություն են ուղարկել դատարան՝ կնոջը տնային կալանքի ենթարկելու համար։ Հետաքննության ընթացքը գտնվում է Օմսկի մարզի դատախազության հսկողության ներքո։