Հայաստանը այսօրվանից պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին, ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին։
Նշենք, որ հայկական կողմի այս քայլը վրդովմունքով էր ընդունվել ՌԴ-ում։ Պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Իսկ պաշտոնական Երևանը հայտարարել է, թե Հռոմի ստատուտին միանալը ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար է։