Հետևեք մեզ։

ՀՀ-ում կստեղծվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով

12:54, 01 փետրվար 2024
ՀՀ-ում կստեղծվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով

Հայաստանում կստեղծվի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին հայտարարեց, որ կան խոսուն արդյունքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում․ 2 տարում թմրանյութերի շրջանառության վերաբերյալ 4029 քրեական վարույթ է նախաձեռնվել։

Քյարամյանն անդրադարձավ նաև թելեգրամյան ալիքներին, որոնց միջոցով թմրաշրջանառություն է իրականացվում։ Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում 150-ից ավելի տելեգրամյան հարթակներ են բացահայտվել, նաև՝ 8 սենյակ-լաբորատորիաներ, որտեղից իրացվել են թմրանյութեր։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ անցած տարի համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 489 դեպք է արձանագրվել, իսկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց՝ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի մաքսանենգության դեպքերի 60-80 տոկոսը փոստով է մտնում Հայաստան։