Հետևեք մեզ։

Պետք է ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ է նշանակում չարաշահում․ Վահան Քերոբյանը՝ իր նախարարությունում ձերբակալությունների ու փոխնախարարի մասին

14:01, 01 փետրվար 2024
Պետք է ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ է նշանակում չարաշահում․ Վահան Քերոբյանը՝ իր նախարարությունում ձերբակալությունների ու փոխնախարարի մասին

Խնդրելու եմ ներողամիտ լինեք, որովհետև այս միջավայրում չեմ կարող հանգամանալից պատասխանել ձեր հարցերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իր ղեկավարած նախարարությունում կոռուպցիայի առկայության ու ձերբակալությունների մասին։

«Առաջինը, պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, որովհետև, քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը կամ մարդիկ չեն կարող համարվել մեղավոր։ Պետք է հիշեցնեմ, որ 2021-ի հունվարի 29-ին ձերբակալվել էին և այլն, երեք տարի անց էլ նրանց նկատմամբ չկա մեղադրական դատավճիռ, չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր։ Այսինքն, պետք է սպասենք։ Երկրորդը, եթե ուշադիր կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը, էնտեղ առաջին դրվագը, որը վերաբերում է փոխնախարար Անի Իսպիրյանին, երկու կարևոր արտահայտություն բացակայում է․ կաշառք բառը կամ որևէ այլ կերպով շահագրգռված լինելու բառը և չկա բյուջեի փողերի ծախս, չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք, դրա համար ինձ համար լրացուցիչ բացատրության կարիք կա, թե ինչ է նշանակում չարաշահում։ Մենք ավելի քան վստահ ենք, որովհետև այդ տենդերը եղել է իրավաբանների ու Ֆիննախի հսկողության տակ, և ավելի քան վստահ ենք, որ  դատարանով էլ, քննությամբ էլ կպարզվի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի»,-ասաց Քերոբյանը։

Ըստ նրա՝ պետք է սպասել, որ ՔԿ գործընկերներն ասեն, թե ինչ նկատի ունեն չարաշահում ասելով․ «Որովհետև չարաշահում կարելի է ասել ձեր հետ խոսելը հիմա, լիազորության շրջանակում է, բայց գուցե չարաշահում եմ։ Առերևույթ կոռուպցիոնը պետք է բացատրեն, թե ինչ է․ կաշառք, իր բարեկամին տենդեր նվիրել, որը չկա»։ 

 

Ինչո՞ւ են ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս վեց անձ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում