Հետևեք մեզ։

Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

14:10, 01 փետրվար 2024
Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը խախտվեն՝ հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը:

Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Իրանի պատասխանը ցանկացած սպառնալիքի կլինի վճռական և անհապաղ։ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, անդրադառնալով Վաշինգտոնից հնարավոր գործողություններին, շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սպառնալիքների հռետորաբանությունը և կենտրոնանա քաղաքական լուծման վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կպատասխանի Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել։ Նա կարծիք էր հայտնել, թե Իրանը պատասխանատու է հարձակման համար, քանի որ զենք է մատակարարում տարածաշրջանի զինյալ խմբավորումներին: