Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի,նրա տեղակալ Լևոն Երանոսյանի, Գուրգեն Գրիգորյանի և Վարդան Թունյանի քրեական գործով դատական նիստը, որի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հղեւմ արեց իր նախաքննական ցուցմունքին։
«Ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր Քննչական կոմիտեի աշխատակից եմ, իմ կենսագրությունն անցել է երեք տեղ։ Այդ համակարգերն ինձ հարազատ համակարգեր են, ես նույնիկս գնահատականներ եմ տվել այդ համակարգերին», ասաց նա և նշեց, որ մի շարք աղմկահարույց սպանություններ է քննել։
Հարցին,թե ինչ հարաբերություններ է ունեցել ժամանակին ՊՆ նախարար, այնուհետև ՀՀ վարչապետ ու նախագահ Սերժ Սարգսանի հետ, Վլադիմիր Գասպարյանը թվարկեց, թե բացի Սարգսյանն աշխատել է Սեյրան Օհանյանի և այլոց հետ և բոլորի հետ եղել է աշխատանքային, ծառայողական, սպայական ու մարդկային հարաբերությունների մեջ, ոմանց հետ էլ եղել է մարտական ընկեր հարաբերությունների մեջ։