Անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունները ի՞նչ կասեն, եթե ադրբեջանական ու թուրքական պահանջը ձևակերպած է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, նույնիսկ եթե դու ներքին համոզում ունես, որ դա լավ բան է, չպետք է անես, որովհետև քո թշնամու ասածը անելը նշանակում է ենթարկվել նրա կանոններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ իշխանությունները գնում են Երրորդ հանրապետությունը վերացնելուն։
«Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան, քանի կա այս իշխանությունը մենք անընդհատ պարտվելու ենք»,-ասել է Մինասյանը։