Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փաստացի խաղաղություն է, իսկ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղություն է տիրում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Նա նշել է, որ այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի և վերջ դրվի «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»։