Հետևեք մեզ։

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ

15:07, 01 փետրվար 2024
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև: 

Սլովենիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին: 

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում: