Ֆրանսիան գործում է կրակի վրա բենզին լցնելու սկզբունքով՝ տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ալիևն ասել է, թե «Հայաստանը վարում է ռազմականացման քաղաքականություն և հանդիսանում է աշխարհաքաղաքական ինտրիգների նախաձեռնողը»։
Նա նշել է նաև, որ տարածաշրջանում լարվածության պատճառը պաշտոնական Փարիզն է, որը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակներում։
«Ֆրանսիան վարում է այս քաղաքականությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջատար դիրքի հասնելու և իր ազդեցությունն ուժեղացնելու համար, սակայն նրանց ջանքերն այս ուղղությամբ ապարդյուն են»,-ասել է նա։