Հետևեք մեզ։

Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

15:31, 01 փետրվար 2024
Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

Վրաստանում իշխող կուսակցությունը ներկայացրել է վարչապետի թեկնածու. «Վրացական երազանքի» համագումարում թեկնածու է առաջադրվել Իրակլի Կոբախիձեն, ով զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը։
 «Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն»,- համագումարի քվեարկության արդյունքներից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այսպիսով, Կոբախիձեն իր պաշտոնը փոխում է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ով վերջերս թողեց վարչապետի պաշտոնը եւ ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը։