Հետևեք մեզ։

Խաղաղություն հնարավոր է, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ. Ալիև

15:37, 01 փետրվար 2024
Խաղաղություն հնարավոր է, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ. Ալիև

Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է Ղարաբաղը Հայաստանին միավորելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման» ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգիի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ միջազգային ատյաններում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի հիմնված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են «Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «խաղաղությունը հնարավոր է, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում»։