Հետևեք մեզ։

Լուսինե Թովմասյանի սկեսրայրը, որը «Սիներջի»-ի տնօրենն է, կալանավորվել է 2 ամսով

15:59, 01 փետրվար 2024
Լուսինե Թովմասյանի սկեսրայրը, որը «Սիներջի»-ի տնօրենն է, կալանավորվել է 2 ամսով

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը և 2 ամսով կալանավորել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Նշենք, որ հաղորդավարուհի, «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից ու խուզարկություններից հետո ձերբակալվել են նաև ՏՏ ընկերություններից «Սիներջի»-ի մի խումբ աշխատակիցներ։

ՔԿ-ն հատնել էր 7 անձի, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության մասին, դատարան միջնորդություններ են ներկայացվել։

 

Ինչո՞ւ են ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս վեց անձ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում