Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվել է

17:45, 01 փետրվար 2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, կալանավորվել է, դատարանը՝ նախագահությամբ Մերի Մոսինյանի, բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ 

Գևորգյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, ստանալուն պես կբողոքարկվի։

Նշենք, որ Անի Գևորգյանը, ինչպես նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ։

 

Վերլուծական