Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 122 լրագրող, տասնյակներն էլ ձերբակալվել են իսրայելական ուժերի կողմից, ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «ՄԱԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել են ավելի քան 122 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, շատերը վիրավորվել են: Բացի այդ, երեք լրագրող Լիբանանում սպանվել են իսրայելական հրետակոծության հետևանքով: Չորս իսրայելցի լրագրողներ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ»,- ասվում է փաստաթղթում։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 122 լրագրող
18:51, 01 փետրվար 2024