Հետևեք մեզ։

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածում է մզկիթի

18:57, 01 փետրվար 2024
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածում է մզկիթի

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել՝ ահազանգելով, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածում է մզկիթի․

 «Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։ Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին հավանաբար մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2022 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։ Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում, ըստ երեւույթին, կատարվում կամ կատարվելու են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»։