Հետևեք մեզ։

Գյումրիում տղամարդը տնից գողացել է էլեկտրական տաքացուցիչներ, մետաղյա ամրան, դանակներ․ ոստիկանությունը փնտրում է գողոնը (տեսանյութ)

20:49, 01 փետրվար 2024
Գյումրիում տղամարդը տնից գողացել է էլեկտրական տաքացուցիչներ, մետաղյա ամրան, դանակներ․ ոստիկանությունը փնտրում է գողոնը (տեսանյութ)

Հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց. հունվարի 17-ին, ժամը 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից և դուռը կողպած չլինելու հանգամանքից, տնից գողացել էին էլեկտրական տաքացուցիչներ, մետաղյա ամրան, դանակներ և այլ իրեր։
Նույն օրը ձեռնարկվեցին օպերտատիվ-հետախուզական միջոցառումներ։ Պարզվեց հանցագրծությունը կատարող անձի ինքնությունը։ Հունվարի 24-ին պեմզաշենցի 46-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին։
Նա և կազմաված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքերը պարզվում են։