Հետևեք մեզ։

Հութիները հարձակվել են Կարմիր ծովում բրիտանական առևտրային նավի վրա

21:15, 01 փետրվար 2024
Հութիները հարձակվել են Կարմիր ծովում բրիտանական առևտրային նավի վրա

Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման անդամները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական առևտրային նավի վրա, որը գնում էր Իսրայել: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են արձակել բրիտանական առևտրային նավի վրա, որը Կարմիր ծովով շարժվում էր Պաղեստինի օկուպացված տարածքների նավահանգիստ»,- գրել է Սարիան X-ում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները