Իսրայելը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և ՀԱՄԱՍ շարժումը նույնպես հավանություն է տվել այս առաջարկին, Al Jazeera-ին ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
«Իսրայելը համաձայնել է հրադադարի առաջարկին, և մենք դրա վերաբերյալ նախնական դրական արձագանք ենք ստացել ՀԱՄԱՍ-ից»,- ասել է նա։
Հինգշաբթի ավելի վաղ իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել էր, որ հրեական պետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան երկրի ռազմական կաբինետին է ներկայացրել պատանդների վերաբերյալ պաղեստինյան շարժման հետ հնարավոր գործարքի և ժամանակավոր զինադադարի ուրվագծերը: