Հետևեք մեզ։

Ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում պետք է հնչի ՀՀ օրհներգը․ ԿԳՄՍ նախարարությունը շրջբերական է ուղարկել. «Հրապարակ»

09:32, 02 փետրվար 2024
Ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում պետք է հնչի ՀՀ օրհներգը․ ԿԳՄՍ նախարարությունը շրջբերական է ուղարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում աջ ձեռքը չգիտի՞, թե ձախն ինչ է անում: Մինչ իշխանական շրջանակներից հայտարարություններ են անում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները փոխելու անհրաժեշտության մասին, իսկ օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրհներգն ու զինանշանը փոխելու մասին կարծիք հայտնել, ԿԳՄՍՆ-ն նախօրեին շրջաբերական է ուղարկել դպրոցներին՝ հանձնարարելով, որ ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում հնչի ՀՀ օրհներգը․ կա՛մ ձայնագրությամբ, կա՛մ էլ ակապելա կատարմամբ դպրոցի աշակերտները պետք է կատարեն:

 

Շրջաբերականում մանրամասն նկարագրել են նաեւ դրոշի տեղակայման վայրը եւ տեսքը, այն չպետք է լինի ճմրթված, պետք է ուղիղ տեղադրված լինի շքամուտքում, ունենա մաքուր, կոկիկ տեսք»: