Հետևեք մեզ։

Իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը. Վահան Քերոբյան

09:54, 02 փետրվար 2024
Իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը. Վահան Քերոբյան

Ես 100 տոկոսով չեմ կարող ասել որեւէ անձի մասին, բացի ինձնից, բայց այս պահին եղած մեղադրանքը եւ իմ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մեր գործողություններում ոչ մի անօրինականություն չկա: Չեմ կարծում, որ անգամ անփութություն կա: Մենք բացառապես օրենքի տառին համաձայն ենք շարժվել։ Իմ համար, մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն` անդրադառնալով իր արդեն նախկին տեղակալ Անի Իսպիրյանին առնչվող մեղադրանքին։

Ինչ վերաբերում է  նախարարությանը և ստուգումներին, Քերոբյանն ասել է, որ ներքին աուդիտ արվում է, բյուջեն ավելացել է և ինքն ամեն ինչ անելու է, որ նախարարության աշխատակիցների վստահությունը վերադառնա։

 

«Փաշինյանը մեզ մի քանի անգամ ասել է, որ կոռուպցիոն երևույթները, որոնք կան գերատեսչություններում, ի վերջո գերատեսչության ղեկավարի պատասխանատվությունն է, և ես դրա վերաբերյալ բնականաբար իմ կարծիքը և որոշումը կասեմ վարչապետին, կստանձնեմ դրա պատասխանատվությունը»,-ասել է նա։

 

Քերոբյանը նշել է, որ 100 տոկոսով չի կարող ասել որևէ անձի մասին, բացի իրենից, բայց այս պահին եղած մեղադրանքը և իր գիտելիքները թույլ են տալիս ասել, որ իրենց գործողություններում ոչ մի անօրինականություն չկա:

«Իմ համար, մարդը մեղավոր է, երբ որ իր նկատմամբ մեղադրական ակտ կա», -ասել է նախարարը։