Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը. Sputnik Արմենիա

10:13, 02 փետրվար 2024
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը. Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը։
 
Նշենք, որ վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
 
Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։
 
«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։