ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հնարավոր է, իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հրավիրի ԱՄՆ, ուրբաթ գրել է կառավարամետ Hürriyet թերթը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) ավելի վաղ վավերացրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Նախագահ Էրդողանն իր հերթին հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Թուրքիայի խորհրդարանի որոշումը, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական՝ Resmı Gazete հրատարակության մեջ։ Այսպիսով, Թուրքիան պաշտոնապես ավարտեց վավերացման գործընթացը։
«Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամերի պակաս չկա: Այն բանից հետո, երբ Թուրքիան հավանություն տվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, թուրք-ամերիկյան հարաբերություններում մթնոլորտը փոխվեց այնքան, որ մինչ մենք խոսում էինք այն մասին, թե արդյոք F-16-ների վաճառքը Թուրքիային կհաստատվի, «ԱՄՆ-ն օրակարգ է մտցրել F-35 նախագծին վերադարձի հարցը»,- գրում է հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ «եթե ԱՄՆ-ն իր «բարի կամքով» ավելի առաջ գնա և առաջարկ անի, նոր իրավիճակ կստեղծվի։
Նշենք, նաև, որ Բայդենըվերջերս նամակ է ուղարկել Կոնգրեսին F-16 կործանիչների հարցով Անկարայի հետ գործարքի վերաբերյալ։ Տարիներ առաջ Թուրքիան հայտնել է, որ ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչներ և արդիականացնել նախկինում ձեռքբերվածները: