Հետևեք մեզ։

Երևանի ավագանին կքննարկի Մարությանին և ևս 4 անձի մանդատից զրկելու հարցը

11:20, 02 փետրվար 2024
Երևանի ավագանին կքննարկի Մարությանին և ևս 4 անձի մանդատից զրկելու հարցը

Երևանի ավագանին փետրվարի 5-ի արտահերթ նիստին քննարկելու է ավագանու հինգ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Ըստ օրակարգի մասին հաղորդագրության՝ ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։