Հետևեք մեզ։

Դաղստանի կենտրոնում 21-ամյա մարզիկ է սպանվել

11:25, 02 փետրվար 2024
Դաղստանի կենտրոնում 21-ամյա մարզիկ է սպանվել

Դաղստանի կենտրոնում սպանվել է խառը մենամարտերի 21-ամյա մարզիկ Մագոմեդրասուլ Մուտաևը։ Նա UFC-ի չեմպիոն էր, Խաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի աշակերտը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ փողոցում անհայտ անձը հարձակվել է նրա վրա և արձակել առնվազն յոթ կրակոց՝ տուժածը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հրազենային վնասվածքներից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։