Թուրքիան ձերբակալել է 7 մարդու` Իսրայելի համար լրտեսություն անելու կասկածանքով։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է 7 կասկածյալ, ովքեր հատուկ հետախույզների միջոցով իրենց ձեռք բերած տեղեկությունները վաճառել են Մոսադին։
Նշենք, որ Թուրքիան անցյալ ամիս ձերբակալել էր տասնյակ մարդկանց, ովքեր մեղադրվում էին Իսրայելի օգտին լրտեսության մեջ։